Saturday, 20 04 2024
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան

Դժվար է պատկերացնել, թե 460 հազար մարդ 28-30 հազար դրամով ինչպես է գոյատևում. Պավել Սաֆարյան

«Դժվար է պատկերացնել, թե 460 հազար մարդ 28-30 հազար դրամով ինչպես է գոյատևում: Դրանից ավելի մեծ առաջնահերթություն ես չեմ տեսնում»,- այսօր լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը` հավելելով, որ այդ խնդիրը լուծելու և կենսաթոշակները որոշ չափով ավելացնելու համար որոշվեց հարկերը 15 մլրդ դրամով ավելացնել:

2012 թ. պետբյուջեի նախագծով նախատեսվող հարկային հավաքագրումների 101 մլրդ դրամով ավելացման վերաբերյալ ՊԵԿ-ի անհամաձայնությունները Պ. Սաֆարյանը բնական համարեց, սակայն հայտարարեց, որ բյուջեի մեջ դրված թիվը կատարելի թիվ է, որովհետև դրա տակ ծախս է դրվել:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպե՞ս կբնորոշի հաջորդ տարվա բյուջեն, Պ. Սաֆարյանը պատասխանեց. «Կարող եմ միանալ այն կարծիքին, որ դա սոցիալական է, կարող եմ միանալ ընդդիմության կարծիքին, որ սոցիալական չի, եթե ասեն, թե ինչ են հասկանում դրա տակ: Եթե ձեր տանը ունենաք 50 հազար դրամ ու դրանից 40 հազարը հատկացնեք սոցիալական ծասերին, ձեր ծախսերն ի՞նչ բնույթ են ունենում: Հիմա մեր բյուջեի 75-80%-ը սոցիալական ծախսեր են»:

Նա նշեց, որ 101 մլրդ դրամ հավելումների մի մասը (56 մլրդ) տնտեսական գործոններով է պայմանավորված, մի մասը` վարչարարությամբ և օրենսդրությամբ. «Ստվեր կոչեցյալը և՛ լավ առումով, և՛ վատ առումով աշխարհի բոլոր երկրներում էլ կա: Օրինակ՝ ԱՄՆ-ում մի քանի տարի առաջ 6%-ի էր հասնում: Դժվար է ասել, թե ՀՀ-ում որ ոլորտներում չկա ստվեր: Ներկայում ավելի շատ ընդերքի ոլորտն ենք քննարկում, որտեղից կարելի է բավականին ավելացնել հարկումը»:

Մենաշնորհների հարկման վերաբերյալ փոխնախարարը վստահություն հայտնեց, որ դա կարող է ադյունավետ լինել. «Պրոգրեսիվ հարկմանը սկզբունքորեն դեմ չեմ, որ կարելի է քննարկել: Կան տարբեր մոտեցումներ: Օրինակ՝ եթե բարձր շահութաբերության գումարները ունեզրկեն օլիգարխներին, դա կբերի ավելի մեծ ստվերի: Ստվերի մի քանի պատճառներ կան. օրինակ՝ ստվերի պատճառներից մեկն այն է, որ օրենքը կարելի է մի քանի ձևով մեկնաբանվել, հարկային ոլորտներ կան, որ դժվար է վերահսկել, պատճառները կարող են նաև քաղաքական լինել: Իսկ հիվանդին ճիշտ բուժելու համար ճիշտ դեղատոմս պետք է տալ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում