«Արսենալ»-ը և «Տոտենհեմ»-ը պայքարում են «Այաքս»-ի պաշտպան Յան Վերտոնգենի տրանսֆերը ձեռք բերելու համար:
«Տոտենհեմ»-ի ներկայացուցիչները ներկա են գտնվել Չեմպիոնների լիգայի 4-դ տուրի շրջանակներում կայացած «Այաքս» -«Դինամո» խաղին (4:0)` հետևելու բելգիացու գործողություններին:
10 մլն ֆունտ գնահատվող պաշտպանն արդեն իսկ համարվում էր զինագործների գլխավոր մարզիչ Արսեն Վենգերի ցանկություններից մեկը: