ԱԻՆ լրատվական ծառայությունը, հղում անելով Եվրոպական–Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնին, «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ Վան քաղաքի մոտակայքում կրկին տեղի է ունեցել երկրաշարժ՝ 20 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.5 մագնիտուդ։