Նիկարագուայում նախագահական ընտրություններում հաղթել է Դանիել Օրտեգան: Երկրի գերագույն ընտրական խորհուրդը հայտնում է, որ Դ.Օրտեգան հավաքել է ձայների 63,95 %-ը:
РИА Новости–ն հայտնում է, որ Նիկարագուայի ընտրություններին մասնակցել է 3.3 մլն մարդ, ովքեր ընտրել են նախագահ, վարչապետ և խորհրդարանի պատգամավորներ:
Օրտեգայի հիմնական մրցակից Ֆաբիո Գադեան հավաքել է ձայների 29.09 %-ը:
Ամբողջ գիշեր Օրտեգայի կողմնակիցները տոնել են նրա հաղթանակը, պարել, երգել և դրոշներով վազվզել փողոցներում:
Խորհրդարանում հաղթանակ է տարել Ազգային ազատագրական սանդինիստական ճակատը (FSLN):
Այսպիսով՝ Օրտեգան կկարողանա իրականացնել այն բարեփոխումները, որոնց նախկինում խոչընդոտում էր ընդդիմությունը: