Friday, 19 04 2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Հարսնաքար», «Բյուրեղ», տներ, մեքենաներ, միլիարդներ. Դատախազությունը պահանջում է Ռ. Հայրապետյանից
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա

Դեննիս Սամմուտ. «ԼՂ ճանաչումը հազիվ թե օգուտ տա որևէ մեկին»

Բրիտանական «LINKS» ոչ կառավարական կազմակերպության գործադիր տնօրեն Դեննիս Սամմուտը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հույս հայտնեց, որ իրենք կկարողանան առաջիկայում բանավեճեր կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական գործիչների միջև: Նա ցավ հայտնեց, որ Ադրբեջանում գերիշխում է այն տեսակետը, որ ԼՂ հակամարտությունը հնարավոր է կարգավորել ռազմական լուծումներով: «Ես աջակցում եմ Մինսկի խմբին և շատ եմ ցանկանում, որ նա հասնի հաջողության»,- ասաց նա: Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ պետք չէ վախենալ Մինսկի խմբին քննադատելուց: Դեննիս Սամմուտը նշեց, որ Աստանան ևս մեկ բաց թողնված հնարավորություն է, քանի որ այնտեղ երկու երկրների նախագահները բավարարվեցին միայն հայտարարություններ անելով: Դեննիս Սամմուտի դիտարկմամբ`«1990-94 թթ. քաղաքական կուսակցությունների մեծ մասը ներգրավված է եղել ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, և նրանք պետք է կայացնեն բարդ որոշում: «Հյուսիսային Իռլանդիայի հակամարտությունը կարողացան լուծել այն մարդիկ, որոնք դեմ էին միմյանց: Հայաստանի քաղաքական կուսակցությունների մեծ մասում ներգրավված մարդիկ պետք է ուժ և բարոյականություն ունենան`կայացնելու բարդ որոշումներ»,- ասաց նա: Ինչ վերաբերում է ՀՀ-ի կողմից ԼՂ ճանաչմանը, որն առաջարկում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա Դեննիս Սամմուտը նշեց, որ ինքը հանդիպել է պարոն Հովհաննիսյանի հետ և փորձել է հասկանալ, թե ինչու է նա այդ գաղափարին կողմ: «Շատ հարգում եմ նրա կարծիքը, բայց չեմ կարծում, թե այդ քայլը որևէ մեկին օգուտ կտա: Միակ հետևանքն այն կլինի, որ կբարկացնենք Ադրբեջանին, բայց թե ինչ օգուտ կտա Հայաստանին` չգիտեմ»,- ասաց Դեննիս Սամմուտը: Նա ասաց, որ թեև բանակցող կողմերը Հայաստանը և Ադրբեջանն են, բայց ԼՂ իշխանություններն ինչ-որ պահի պետք է ներգրավվեն հակամարտության մեջ: Դեննիս Սամմուտը նշեց նաև, որ Ադրբեջանի քաղաքական գործիչները կարծիք են հայտնել, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցություններում, սակայն դա Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը չէ: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը պետք է լսի Լեռնային Ղարաբաղի ձայնը և նրան ներգրավի բանակցություններում: Ինքս քննադատում եմ Մինսկի խմբին, որովհետև այն շատ թերություններ ունի, բայց կարծում եմ, չպետք է փոխել ձևաչափը»,- ասաց բրիտանական կազմակերպության գործադիր տնօրենը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում