Սույն թվականի նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում անցկացվեց «Ունիվերսալ մարտեր»-ի աշխարհի առաջնության կանանց մրցաշարը, որտեղ մեր հայրենակից Աննա Բադալյանը «Թեթև ունիվերսալ մարտ» և «Ունիվերսալ մարտ» կարգերում նվաճեց մեկական բրոնզե մեդալ:
«Ունիվերսալ մարտեր» մարզաձևը դեռևս ընդգրկված չէ Ձմեռային օլիմպիական մարզաձևերի ցանկում, սակայն գտնվում են 2014 թվականի Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի ցուցադրական մասում, և հավանական է, որ Ձմեռային օլիմպիական խաղերում տեսնենք նաև այս մարզաձևը: