Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպութթյան անդամ երկրները այսօր Մոսկվայում կայացած գագաթաժողովի ժամանակ ստորագրել են ավելի քան 30 փաստաթուղթ: Ինչպես գրում է ИТАР-ТАСС գործակալությունը` հղում անելով ՀԱՊԿ-ի քարտուղարությանը, Կոլեկտիվ անվտանգության պայմանագրում, դրա կանոնադրության, ընթացակարգային կանոնների և ՀԱՊԿ մարմինների մասին դրույթներում մտցված են «ճգնաժամային արձագանքման կատարելագործման վերաբերյալ փոփոխություններ»:
Բացի այդ, ստորագրման է ներկայացվել լրիվ նոր փաստաթուղթ` ՀԱՊԿ-ում ճգնաժամային իրավիճակին արձագանքելու կարգի վերաբերյալ: Այն կարգավորում է կազմակերպության մշտական գործող մարմինների գործունեությունը, նախատեսում է արտահերթ խորհրդակցությունների անցկացում և ճգնաժամային իրավիճակների կանխարգելմանն ու կարգավորմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ որոշումների ընդունում:
Քարտուղարությունից նաև հայտնել են, որ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի մեջ մտցվել են փոփոխություններ այն մասում, որոնք կապված են անդամ-երկրներին օգնության ցուցաբերմանը` անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և անկախությանը սպառնացող վտանգների դեպքում: