Thursday, 28 03 2024
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի

Պաշտոնական. Հ.Աբրահամյանը հանդիպել է Կորեայի դեսպանի հետ

Դեկտեմբերի 10-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոյին: Հանդիպմանը ներկա էին ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը, ՀՀ փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը, Հայաստանի Հանրապետությունում Կորեայի Հանրապետության պատվո հյուպատոս, ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Աբրահամյանը:
ԱԺ նախագահը ողջունեց դեսպանի այցը Հայաստանի օրենսդիր մարմին եւ համոզմունք հայտնեց, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ- կորեական հարաբերությունների զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ շատ տպավորված է անցյալ տարի Կորեայի Հանրապետություն կատարած իր պաշտոնական այցից եւ ցուցաբերված ընդունելությունից, որի ընթացքում եւս մեկ անգամ փաստվեց, որ առկա է համագործակցության մեծ դաշտ:
Կորեայի Հանրապետության դեսպան Լի Յու Հոն շնորհակալություն հայտնեց ընդունելության համար` ջերմությամբ հիշելով ԱԺ նախագահի հետ նախորդ` այս տարվա հուլիսին կայացած հանդիպումը եւ վստահեցրեց, որ բոլոր ջանքերը կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ամրապնդման համար:
Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց ԱԺ դահլիճի տեխնիկական վերազինմանը ցուցաբերած` կորեական կողմի աջակցությունը եւ հատկապես Կորեայի միջազգային համագործակցության գործակալության (KOIKA) ու GS ընկերության օժանդակությունը ՀՀ Ազգային ժողովին:
Կորեայի դեսպանը, որը մինչեւ ՀՀ ԱԺ նախագահի հետ հանդիպելը ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի հետ շրջել էր խորհրդարանի վերակառուցված դահլիճում եւ ծանոթացել կորեական օժանդակությամբ իրականացված տեխնիկական վերազինման աշխատանքներին, ՀՀ ԱԺ նախագահին տեղեկացրեց, որ շատ տպավորված է դահլիճից եւ ուրախ է Կորեայի կողմից ցուցաբերված աջակցության համար:
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց, որպես ԱԺ նախագահ, աջակցել երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը, ներդրումային ծրագրեր իրագործելուն` կարեւորելով կորեական ընկերությունների ներդրումները Հայաստանում: Նա կարեւոր համարեց գործարարների միջեւ հանդիպումների կազմակերպումը, գործարար համաժողովների անցկացումը: Անհրաժեշտ համարվեց ակտիվացնել միջխորհրդարանական կապերը, համագործակցությունը միջազգային կառույցներում, պատգամավորների, բարեկամության խմբերի փոխայցելությունները: ՀՀ ԱԺ նախագահը վերահաստատեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահին ուղղված` Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավերը:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ վերջերս Կորեայի Հանրապետության եւ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության միջև տեղի ունեցած դեպքերին: ԱԺ նախագահը, անհանգստություն հայտնելով ուժի կիրառման առթիվ եւ անընդունելի համարելով այն, նշեց, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն խաղաղ բանակցությունների միջոցով:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում