Այսօր` նոյեմբերի 7-ին, Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում տեղի կունենա շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրը, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը ուժերը կչափի Դանիայի հավաքականի հետ: Մրցավեճի զույգերն են`
Դանիա – Հայաստան
Սունե Բերգ Հանսեն – Լևոն Արոնյան,
Ալլան Ստիգ Ռասմուսեն – Սերգեյ Մովսիսյան,
Յակոբ Ագաարդ – Վլադիմիր Հակոբյան,
Յակոբ Վանգ Գլուդ – Գաբրիել Սարգսյան։