«Յուկոս» նավթային ընկերության նախկին սեփականատեր Միխայիլ Խոդորկովսկին, որը տաբեր մեղադրանքներով գտնվում է բանտում, այսօր հարցազրույց է տվել Los Angeles Times թերթին, որը նաև տեղադրված է նրա անձնական կայքում:
Խոդորկովսկին նախ ներկայացրել է կենսագրական որոշ հետաքրքիր տվյալներ, ապա վերլուծել է Ռուսաստանի ներկայիս ներքաղաքական իրավիճակը, տվել սեփական գնահատականները:
«Նրանք կարծում են, որ նավթագազային ամրությունն անժակետ է, և ոչ մի ռեալ բարեփոխումներ իրականացնել պետք չէ, այլ միայն պետք է հեռուստատեսային պատկեր ապահովել: Նրանք ընդունում են կոռուպցիան, դավանում հնացած գաղափարներ և միասնական են իրենց ցանկության մեջ հարթակին թույլ չտալ մոտենալու բազմաշնորհ, ստեղծագործ երիտասարդների: Ժամանակակից ինովացիոն տնտեսական մոդելը հակակշիռ է իրենց արխայիկ մոտեցմանը: Նույնատիպ սխալները քանդեցին Խորհրդային Միությունը»,- գրել է Խոդորկովսկին: