ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Քրիստոֆ Բրոյնիգին և «Մրցակցային և պետական օժանդակության կիրարկումը Հայաստանում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանին:
Հանդիպման ընթացքում հիմնականում քննարկվել են ծրագրի շրջանակներում համագործակցության խնդիրները: Արտակ Շաբոյանը, կարևորելով ծրագիրը, նշել է, որ Թվինինգ ծրագրի պայմանագրի նախագծման աշխատանքները դրական ազդեցություն են ունեցել նաև Հանձնաժողովի գործունեության եռամյա ռազմավարության մշակման համար: