Անցյալ շաբաթ Նյու Յորքի էլիտար Plaza հյուրանոցում օրը ցերեկով թալանել են Դուբայի արքայադուստր Արուա Ալ-Կասիմիին: Գողացված թանկարժեք իրերի ընդհանուր արժեքը գնահատվում է 200 հազար դոլար:
Ինչպես հաղորդում է The Huffington Post-ը, 25-ամյա արքայադուստրը Նյու Յորք էր եկել ընկերների հետ արձակուրդներն անցկացնելու: Հյուրանոցում նա պատվիրել էր ամբողջ 12-րդ հարկը, որպեսզի իրենց ոչ ոք չանհանգստացնի: Կեսօրին նրանք դուրս են եկել զբոսնելու, սակայն Ալ-Կասիմին մոռացել է կողպել իր սենյակի դուռը: Վերադառնալով համար` նա այնտեղ ոչ մի թանկարժեք իր չի գտել:
Կողոպտիչներին բռնել առայժմ չի հաջողվել: