Այսօր` նոյեմբերի 7-ին, ՀՖՖ շտաբ-բնակարանում տեղի ունեցավ Հայաստանի 2012 թ. գավաթի խաղարկության վիճակահանությունը: Միմյանց հետ ուժերը կչափեն հետևյալ թիմերը`
«Փյունիկ» – «Միկա»,
«Գանձասար» – «Իմպուլս»,
«Ուլիս» – «Արարատ»,
«Շիրակ» – «Բանանց»։
Առաջին հանդիպումները տեղի կունենան ս.թ նոյեմբերի 19-20-ը, պատասխանները` 23-24-ը: