Грузия Online-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-12-ը Վրաստան է այցելելու միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պաշտպանության նախարարի քարտուղարի օգնական Ալեքսանդր Վերշբոուն։ Այս մասին երկուշաբթի օրերին ավանդաբար կայացող ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
Վերջինիս խոսքերով՝ Վեշբոուն հանդիսանում է նաև Վրաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական խարտիայի համանախագահը։ Կալանդաձեն ընդգծել է, որ այդ խարտիայի շրջանակներում Վրաստանի և ԱՄՆ-ի միջև տեղի ունեցող խորհրդակցությունները կրում են սիստեմատիկ բնույթ։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-10-ը Վրաստան է ժամանելու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը։