Իտալական Gazzetta dello Sport պարբերականը գրել է, որ 2010 թվականի լավագույն ֆուտբոլային մարզիչ կճանաչվի Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, որի անունը ՖԻՖԱ-ի կողմից պաշտոնապես կհրապարակվի հունվարի 10-ին: Այս տարի առաջին անգամ ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզիչը նույնպես կստանա «Ոսկե գնդակ» մրցանակ: Հիշեցնենք, որ նույն Gazzetta dello Sport-ի դեկտեմբերի 5-ին լույս տեսած համարում գրված էր, որ տարվա լավագույն ֆւտբոլիստի համար նախատեսված «Ոսկե գնդակ» մրցանակը բաժին կհասնի Անդրեաս Ինեստային: