Fox News հեռուստաընկերության եթերում նոյեմբերի 6-ին ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Ռոն Փոլը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը կարգավորելու համար անհրաժեշտ է բարեկամություն առաջարկել, այլ ոչ թե պատժամիջոցներ կիրառել:
Կոնգրեսականը հիշեցրել է, որ Իրաքի դեպքում կոշտ պատժամիջոցները ոչ մի օգուտ չբերեցին, այլ հակառակը՝ հարված հասցրին հասարակ իրաքցիներին:
Ռոն Փոլը մեկուսացման քաղաքականության կողմնակից է, և դեմ է այլ երկրի ներքին գործերին խառնվելուն: Նա պայքարում է ԱՄՆ հանրապետական կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրվելու համար, սակայն ներկայումս չի գտնվում առաջատարների ցուցակում:
Հիշեցնենք, որ Վաշինգտոնը մի շարք պատժամիջոցներ է կիրառել Իրանի դեմ` իշխանություններին մեղադրելով միջուկային զենքի մշակման փորձի մեջ: