ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 8-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կժամանի Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին:
Այցի ընթացքում Իրանի արտգործնախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երևանում Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին հանդիպումներ կունենա նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի ու էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ: