Լիբիայի Ազգային անցումային կառավարության հարյուրավոր զինվորներ Տրիպոլիի կենտրոնում՝ հյուրանոցի մոտ, ցույց են անցկացրել` պահանջելով ժամանակին վճարել իրենց աշխատավարձերը: CNN հեռուստաալիքի եթերում ակցիայի մասնակիցները նույնիսկ սպառնացել են տապալել Լիբիայի նոր իշխանություններին, ինչպես տապալեցին Մուամար Քադաֆիին, եթե իրավիճակը ամենամոտ ժամանակներում չկարգավորվի:
Ցուցարարները, որոնց մեծ մասը զենքով են եղել, փորձել են կոտրել հյուրանոցի ապակե դռները և ներս մտնել: Նրանք անգամ բախման մեջ են մտնել հյուրանոցի անվտանգության աշխատակիցների հետ: Ցուցարարներից ոմանք օդ են կրակել:
Զինվորներից մեկը հայտնել է, որ իրենք ԱԱԽ բանակ մտնելուց հետո մինչ այժմ աշխատավարձ չեն ստացել, չնայած ավելի վաղ խորհրդի ֆինանսների և նավթային արդյունաբերության նախարարը խոստացել էր ժամանակին վճարել աշխատավարձերը:
ԱԱԽ պաշտոնյաներն առայժմ չեն մենակաբենլ իրավիճակը: