Thursday, 25 04 2024
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին

ՌՈ պետը ցինիկաբար ստում է. Ահազանգած զինվորին ճնշում են. «Չենք լռելու» (ձայնագրություն)

«Չենք լռելու» նախաձեռնությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ Հայաստանի պաշտպանության նախկին փոխնախարար Վլադիմիր Գասպարյանի` ոստիկանապետ նշանակվելուց հետո «Չենք լռելու»-ի և պաշտպանության նախարարության` բանակում առկա արատավոր երևույթների վերացմանն ուղղված համագործակցությունը լրջորեն վտանգված է:

Նախաձեռնությունից ահազանգում են, որ պաշտպանական գերատեսչության որոշ պաշտոնյաներ Վ. Գասպարյանի հեռանալուց հետո սկսել են անտեսել նախաձեռնության մտահոգությունները` ակնհայտորեն թերագնահատելով «Չենք լռելու»-ի վճռականության աստիճանն ու հնարավորությունները:

Մասնավորապես, շաբաթ օրն առավոտյան «Չենք լռելու»-ն հավաստի տեղեկություն է ստացել, որ իր թեժ գծին նոյեմբերի 2-ին ահազանգած զինվոր Հովհաննես Եսայանը ուրբաթ օրը բերվել է Երևան:

Ըստ ստացված տեղեկության` զինվորի հանդեպ ճնշում է կիրառվել. նրան ստիպել են հրաժարվել օրեր առաջ հնչեցրած մեղադրանքներից:

«Չենք լռելու»-ն հիշեցնում է, որ հեռախոսազրույցի ձայնագրությունը զինվորի խնդրանքով տեղադրվել էր YouTube-ում:

Զինվորի հանդեպ կիրառվող ճնշումների տեղեկությունը ստանալով` նախաձեռնությունից զանգահարել են ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանին` խնդրելով նրան կազմակերպել հանդիպում Հովհաննեսի հետ:

Տեր-Սահակյանը հայտարարել է, որ զինվորը գտնվում է Իջևանի ՌՈ բաժնում, այնինչ, իրականում, դեռ մեկ օր առաջ նա բերվել էր Երևան և այդ պահին գտնվում էր ՊՆ ԱՀՏԱ վարչության պետ Ալեքսան Ալեքսանյանի աշխատասենյակում:

ՌՈ պետը խոստացել է, որ զինվորի հետ հանդիպում կկազմակերպի, այսպես ասած, «Երևան ժամանելուն պես»: Ժամը 17:00-ին Արամ Տեր-Սահակյանը զինվորի հետ հանդիպման հարցը «ցրել է» իր վրայից` «Չենք լռելու»-ի ներկայացուցչին ուղարկելով ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանի մոտ` տալով ինչ-որ հեռախոսահամար:

Թե ինչի համար էր կազմակերպված այդ ֆարսը, որի արդյունքում «Չենք լռելու»-ին, փաստացի, չտրվեց զինվորի հետ հանդիպելու հնարավորություն, կարելի է միայն ենթադրություններ անել:

Նախաձեռնությունից հայտնում են, որ պաշտպանության նախարարության պաշտոնյաները, հիմնականում, որևէ ցանկություն չունեն իրական բարեփոխումներ կատարելու: Նրանց ամենօրյա զբաղմունքը ոչ այլ ինչ է, քան այդ բարեփոխումների իմիտացիա ստեղծելը:

Հովհաննես Եսայանի դեպքը դրա վառ ապացույցն: Եվ թող որևէ մեկը չզարմանա, եթե ՊՆ-ն վաղը պաշտոնապես հայտարարի, որ զինվորը հրաժարվել է իր խոսքերից:

«Չենք լռելու»-ի կարծիքով` ԶՈՒ վերնախավում այդ խայտառակ մթնոլորտի «հրեշտակ պահապանը» Յուրի Խաչատուրովն է` իր կադրերով հանդերձ:

Նախաձեռնությունը շարունակում է պահանջել գլխավոր շտաբի պետի հրաժարականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում