Ֆրանսիայի հարավում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով տարհանվել է ավելի քան 600 մարդ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, ընդհանուր առմամբ, փրկարարների ծառայություններից օգտվել է 1200 մարդ:
Աղետը ուղղակիորեն կամ կողմնակի կերպով հանգեցրել է առնվազն 3 մարդու մահվան: Էրո դեպարտամենտում նոյեմբերի 5-ին մահացել է անտուն մի տղամարդ, որին հեղեղը քշել է, իսկ Բանիոլ ան-Ֆորե քաղաքում ամուսինները մահացել են շմոլ գազից, երբ փորձել են ցամաքեցնել նկուղում հավաքված անձրևաջուրը:
Ֆրանսիայի 12 դեպարտամենտներում պահպանվում է վտանգավորության «նարնջագույն» մակարդակ (դրանից հետո գալիս է ամենաբարձր մակարդակը` «կարմիրը»):
Կիրակի օրվա դրությամբ՝ Վար դեպարտամենտի 8000 բնակիչներ մնացել են առանց էլեկտրականության: