News Georgia-ի փոխանցմամբ՝ այսօր աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն։ Վաշաձեն Հայաստանում հանդիպումներ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ։
Նշվում է, որ վերջին անգամ Վաշաձեն կարճաժամկետ աշխատանքային այցով Վրաստան է ժամանել այս տարվա ապրիլին։ Իսկ ահա նախորդ տարվա հոկտեմբերին կատարած իր հայկական այցի ժամանակ Վաշաձեի հնչեցրած հայտարարությունը լայն արձագանք էր գտել Հայաստանում.
Վաշաձեն հայտարարել էր, որ Վրաստանը չի կարող միջամտել Հայաստանի գործերին, սակայն կարող է իր տեսակետը հայտնել Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի կապակցությամբ, որը սպառնալիք է ներկայացնում Վրաստանի համար։
Հիշեցնենք, որ երեք օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ը հաստատել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պլանավորված վրացական այցը հետաձգվել է։