ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին լրագրողներից մեկն այսօր հարցրեց, թե ինչո՞ւ չեն որոշում հրապարակայնորեն պատժել Սյունիքի մարզպետին կամ Էջմիածնի քաղաքապետին, որոնց կատարած բռնարարքների մանրամասները հեղեղել են էլեկտրոնային և սոցիալական կայքերը: «Քաղաքական այն ուժը, որն այսօր իշխանություն է, երբեք այդպիսի վհուկների որսի քաղաքականություն չի վարում: Ով չի աշխատի, վատ կկատարի իր պարտականությունները` գնահատականներ կլինեն կամ երկրի վարչապետից, կամ նախագահից: Իրենք էլ հասու են կանոնավորել այդ գործընթացները: Այսինքն` ում հետ չունենք, ասենք` վատ է աշխատում, ու վերցնենք-պատժե՞նք»,- ասաց Գ. Սահակյանը: