Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Խաչմերուկում գտնվող Հայաստանը կարող է վրաերթի ենթարկվել

Հայաստանում տեղի ունեցող ներիշխանական զարգացումները շատ փորձագետներ, նաև միջազգային մամուլը, իհարկե` հիմնականում ռուսական, ներկայացնում են նաև որպես Հայաստանի բեկում դեպի արևմտյան քաղաքականություն կամ արևմտամետ քաղաքականություն: Ընդ որում` այդ գնահատականները հնչում են ավելի ու ավելի հաճախ:

Արդյոք իրապե՞ս մենք գործ ունենք վեկտորի այդօրինակ փոփոխության հետ, թե՞ այդ ամենը, մեղմ ասած, չափազանցություն է, որը բացի զուտ գնահատական կամ մեկնաբանություն լինելուց, կարող է լինել նաև քաղաքական շահերի սպասարկման միջոց: Օրինակ` կարո՞ղ են թե՛ Հայաստանում, թե՛ նաև Ռուսաստանում լինել քաղաքական շրջանակներ, որոնք շահագրգռված կլինեն իրավիճակը, իշխանության ներսում տեղի ունեցող փոփոխությունները ներկայացնել որպես Հայաստանի, այսպես ասած, հակառուսական կուրս, դրանով ձևավորելով համապատասխան մթնոլորտ և առաջ բերելով քաղաքական համապատասխան ալիքներ: Համենայնդեպս, փորձել կարող են, ինչն էլ, անկասկած, կանեն, քանի որ շահերի համար պայքարը ենթադրում է բոլոր հնարավոր տարբերակների կիրառում, այդ թվում` և քարոզչական:

Ընդհանրապես, նկատելի է, որ 2008 թվականից ստանձնելով նախագահի պաշտոնը, Սերժ Սարգսյանը բավական ակտիվացրել է Հայաստանի շփումներն Արևմուտքի հետ: Նկատելի է նաև, որ Արևմուտքն էլ բավական ակտիվացրել է փոխադարձ ուշադրությունը: Ընդ որում, թերևս թյուր է այդ ամենը միայն հայ-թուրքական հարաբերության հարցում արևմտյան շահագրգռությամբ պայմանավորելը, քանի որ Արևմուտքը Հայաստանի հանդեպ ուշադրությունը շարունակում է պահպանել և նույնիսկ աշխուժացնել անգամ հայ-թուրքական հարաբերության փակուղուց, սառեցումից հետո, միաժամանակ ընդգծելով, որ հայ-թուրքական և Ղարաբաղի հարցերը չպետք է շաղկապվեն իրար:

Ավելին` Հայաստանի հետ Արևմուտքի հարաբերության օրակարգն ու թեմատիկան իսկ վկայում են, որ բանը միայն հայ-թուրքական հարցում կամ Ղարաբաղի հարցում Հայաստանից պահանջվող զիջումները չեն, և գուցե ընդհանրապես այդպիսի զիջումներ, ինչպես մեր հանրության մի զգալի մասի մեջ է պատկերանում, մեզանից չեն էլ պահանջում: Միևնույն ժամանակ, նոր բովանդակություն առաջանալով հայ-արևմտյան հարաբերության տիրույթում, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում անփոփոխ մնաց և նույնիսկ որոշակի ուղղություններով, օրինակ` ռազմակայանների և անվտանգության, խորացավ հայ-ռուսական հարաբերության բովանդակությունը: Սա ընդունված է անվանել կոմպլեմենտարիզմ, սակայն ակնհայտ է, որ խորքային միտումները բոլորովին այլ են և հավասարապես Արևմուտքին ու Ռուսաստանին սիրաշահելու դաշտից ավելի վեր են կամ ավելի խորը և լայն:

Հայաստանը գտնվում է քաղաքակրթական մեծ անցման փուլում: Ըստ էության, Հայաստանի համար այդ անցումն ունի ոչ թե տասնամյակների, այլ թերևս նույնիսկ հարյուրամյակների, և գուցե չափազանցություն հնչի՝ հազարամյակների վաղեմություն: Խաչմերուկ կամ հատման կետ համարվող Հայաստանում հասունացել է գիտակցությունը, որ այդ խաչմերուկային վիճակն իրականում ոչ թե առավելություն է, այլ ինքնախաբեություն: Պետք է դուրս գալ խաչմերուկից, հատկապես երբ համաշխարհային երթևեկությունը սրընթաց ուժգնանում է, իսկ կանոններն էլ գտնվում են լուրջ փոփոխությունների փուլում:

Հայաստանում քաղաքակրթական անցման խնդիրը պետք է հասունանար ինքնաբերաբար, որովհետև անհնար է միշտ մնալ խաչմերուկում, երբ անցնող-դարձող «մեքենաները» իրար հետևից անխնա հարվածներ են հասցնում քեզ, իսկ դու շարունակում ես պարզունակ ինքնախաբեությունն այն մասին, որ խաչմերուկում գտնվելը շահեկան է աշխարհաքաղաքական առումով:
Ըստ երևույթին, տեխնոլոգիական առաջընթացը, տեխնոլոգիական հեղափոխությունը մեծացրեց հայության մեջ ինքնագիտակցության առաջընթացի հնարավորությունը, և այժմ պարզ է, որ աշխարհաքաղաքական շահեկանությունը ոչ թե խաչմերուկի մեջտեղում կանգնելն է՝ երբ անցնող երթևեկը անընդհատ քեզ է հարվածում, և ոչ էլ առավել ևս խաչմերուկ լինելը՝ երբ բոլորը անցնում-դառնում են քո վրայով, այլ հստակ քաղաքակրթական կողմնորոշումը: Իսկ այդ առումով, միարժեք է, որ ժամանակակից աշխարհում այն կարող է լինել միմիայն արևմտյան քաղաքակրթության ուղղությամբ, քանի որ այդ քաղաքակրթությունն է հասել ամենամեծ ձեռքբերումների և ներկայումս շարունակում է դուրս լինել մրցակցությունից:

Այստեղ ամենևին պետք չէ պարզունակացնել խնդիրն ու ասենք` հարց տալ, թե մի՞թե Ալիկ Սարգսյանին Վովա Գասպարյանով փոխելը, կամ Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահի պաշտոնից հանելն ու նախընտրական շտաբի պետ դնելը քաղաքակրթական ընտրության հարց է: Շատերը նույնիսկ կասեն, թե վայ այդ ընտրությանը, եթե դա է մեր քաղաքակրթական ընտրությունը: Իհարկե ոչ, իհարկե այդ ամենը շատ մանր դրսևորումներ են, բայց նաև դրանք են բնորոշում Հայաստանի համար ընտրության բարդ գործընթացը, որում հայտնվել է իշխանությունը: Այդ իշխանությունն, անշուշտ, ինքն իրեն է դիմադրում, ինքն իր էությունը, կարծրատիպերն ու միֆերը պետք է կարողանա հաղթահարել, էլ չասած գավառական բարդույթների մասին: Սակայն խնդիրը այստեղ է, ոչ թե քաղաքական Արևմուտք, թե Ռուսաստան կողմնորոշման մեջ: Քաղաքակրթական ընտրությունը ամենևին չի նշանակում հանուն Արևմուտքի Ռուսաստանի մերժում: Դա առավելագույնը կարող է նշանակել այն, որ Հայաստանը կարող է որպես պետություն հստակեցնել նաև Ռուսաստանի հետ իր հարաբերությունը, ինչպես մյուս բոլոր խոշոր կամ ոչ այնքան խոշոր տնտեսաքաղաքական կենտրոնների հետ: Բայց այդ ամենն անելու համար պահանջվում է քաղաքակրթական ընտրությունը կատարել, առավել ևս, որ մենք շատ ենք ուշացել այդ հարցում` թե՛ որպես պետություն, թե՛ որպես հասարակություն՝ իհարկե վերնախավերի մակարդակով: Իսկ առանց դրան մենք շարունակելու ենք մնալ խաչմերուկում՝ մեր պարզունակ պատկերացումներով վտանգելով ինքներս մեզ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում