«Ռեալ»-ը լրջորեն հետևում է «Սան Պաուլու»-ի կիսապաշտպան Լուկասի խաղին:
Ըստ տեղեկությունների՝ մադրիդցիները հենակետային գոտում՝ Խաբի Ալոնսոյին համապատասխան խաղընկեր են փնտրում:
«Ռեալ»–ի ներկայացուցիչները` Միգել Պարդեսայի գլխավորությամբ, մեկնել են Բրազիլիա` պաշտոնական առաջարկ անելու «Սանթոս»-ին` Նեյմար դա Սիլվային և միաժամանակ բանակցում են նաև «Սան Պաուլու»-ի հետ՝ բրազիլացի կիսապաշտպանին ձեռք բերելու համար: