«Առաջին լրատվական»–ի թղթակիցը հայտնում է, որ նոյեմբերի 6–ին Թռչկանի ջրվեժի տարածքում մեծ բազմություն էր հավաքվել, սակայն այս անգամ ոչ թե բողոքելու, այլ ջրվեժի պահպանման հաղթանակը տոնելու համար:
Թռչկանը պաշտպանող քաղաքացիական շարժման մասնակիցները ջրվեժի տարածքը նախ մաքրեցին, այնուհետև մեկնեցին Նալբանդ գյուղ՝ համերգով տոնելու իրենց հաղթանակը։
Ռոք համերգին մասնակցում էին «Բամբիռ», «Որդան կարմիր», «Լուսնելույս», Scream, Yan և The Dreamers խմբերը: Համերգի ընթացքում հնչեց նաև երգ՝ նվիրված Թռչկանի ջրվեժին: