Լիբիայում ՄԱԿ–ի ներկայացուցիչ Իան Մարտինը կրկին մտահոգված է, որ Մուամար Քադաֆիի ռեժիմի տապալումից հետո մեծ քանակությամբ զինամթերք է մնացել առանց հսկողության:
Associated Press–ին տված հարցազրույցում Մարտինը նշել է, որ անհնար է կանխել մաքսանենգությունը Լիբիայի ամբողջ տարածքում:
Հայտնի է նաև, որ մի քանի ռազմական զինանոցներ թալանվել են: ՄԱԿ-ին հաջողվել է ապահովել քիմիական զենքերի զինանոցների անվտանգությունը: