Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը Բազելի մրցաշարի եզրափակիչում վստահ հաղթանակ տարավ ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ` 6:1, 6:3 հաշվով:
Ֆեդերերի համար այդ տիտղոսն իր մարզական կարիերայում դարձավ 68-րդը և 2-րդը` մրցաշրջանում: Նշենք, որ շվեյցարացին այս հաղթանակով պաշտպանեց իր նախորդ տարվա տիտղոսը: Նա ութ անգամ մասնակցել է այս մրցաշարի եզրափակիչին և հինգ անգամ դարձել է հաղթող: