Սանկտ Պետերբուրգում ավելի քան 63 հազար մահմեդական է մասնակցել Քուրբան–բայրամի տոնակատարությանը: Ոստիկանները հայտնում են, որ քաղաքում անօրինականություններ չեն եղել:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մոսկվայում տոնակատարությանը մասնակցել են ավելի քան 170 հազար մահմեդականներ: Միայն Մոսկվայի մզկիթում հավաքվել է 80 հազար հավատացյալ:
Մահմեդական հաջը` ուխտագնացությունը դեպի Մեքքա, համարվում է տոնի կուլմինացիան:
Սաուդյան Արաբիայի կառավարության տվյալներով՝ այս տարի Մեքքա են ուղևորվել ավելի քան 2 մլն հավատացյալներ: