ԱԻՆ լրատվական ծառայությունը «Առաջին լրատվական»–ին տեղեկացնում է, որ նոյեմբերի 6-ին, ժամը 20.42-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ում` «Զանգեր» կոչվող տարածքում, մերկասառույցի հետևանքով ճանապարհը դարձել է դժվարանցանելի, արգելափակվել է մոտ 40-50 տրանսպորտային միջոց, առաջացել է խցանում:
Դեպքի վայր է մեկնել Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ջոկատը:
«Ճանշին» ՓԲԸ-ի ուժերով իրականացվում են մաքրման աշխատանքներ` ճանապարհն անցանելի դարձնելու համար: