«Ես նաեւ քրիստոնյաների եւ հրեաների նախագահն եմ», – թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ հանդիպումից հետո լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Գերմանացի լրագրողներից մեկի այն հարցին, թե` «Կարո՞ղ եք ասել, որ քրիստոնեությունը Թուրքիայի մի մասն է», Աբդուլլահ Գյուլը պատասխանել է. «Կասեմ հետեւյալը. մեր երկրում ապրում են ոչ մահմեդական քաղաքացիներ` հրեաներ, քրիստոնյաներ: Ես նաեւ նրանց նախագահն եմ: Նրանք մեր քաղաքացիներն են, եւ նրանց նկատմամբ խտրականության մասին խոսք անգամ լինել չի կարող»: