Անգլիական Պրեմիեր լիգայի երկու ներկայացուցիչներ` «Չելսի»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն լուրջ պայքար են մղում Ամստերդամի «Այաքս»-ի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենին ձեռք բերելու համար:
Լոնդոնյան ակումբը 19-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի ձեռք բերման դիմաց առաջարկել է 22 մլն ֆունտ, սակայն «Մանչեսթեր Սիթին» ֆուտբոլիստի տրանսֆերի համար պատրաստ է հրաժարվել 30 մլն ֆունտից:
Երկու ակումբներն էլ անցյալ չորեքշաբթի օրը Չեմպիոնների լիգայի շրջանակներում կայացած «Այաքս»–«Դինամո Զագրեբ» խաղին ուղարկել էին իրենց ներկայացուցիչներին` հետևելու դանիացու խաղին: