Friday, 29 03 2024
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»

Հետաքրքիր հանդիպում Տեր-Պետրոսյանի մոտ

Հայ ազգային կոնգրեսը նոյեմբերի 3-ին հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում էր ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի պատվիրակության հետ, որը գլխավորել է ՎԶԵԲ փոխնախագահ Յան Ֆիշերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման, տնտեսական հեռանկարի և առկա իրողությունների վերաբերյալ հարցեր: Այդ հանդիպումը բավական ուշագրավ է՝ նկատի ունենալով, որ կարծես թե այն աննախադեպ է: Դժվար է հիշել մի դեպք, երբ միջազգային տնտեսական կառույցի պատվիրակություն հանդիպի քաղաքական ընդդիմության առաջնորդի հետ: Լևոն Տեր-Պետրոսյանի հետ վերջին երեք-չորս տարիներին հանդիպել են միջազգային բազմաթիվ պատվիրակություններ, որոնք, սակայն, եղել են բացառապես քաղաքական, դիվանագիտական գործառույթներ իրականացնող: Իսկ ՎԶԵԲ-ը տնտեսական կառույց է, և այդ իմաստով աննախադեպ է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումը ու նաև հենց այդ տեսանկյունից՝ շատ հետաքրքրական:

Հասկանալի է, որ համաշխարհային տնտեսական և ֆինանսական կառույցները նաև քաղաքական դերակատարում են ունենում ժամանակակից աշխարհում, այսինքն՝ ծառայում են որպես քաղաքական գործիքներ: Հենց այդ տեսանկյունից է իրադարձությունը հետաքրքրական, քանի որ հարց է առաջանում, թե առաջիկայում ինչ ծրագրեր են առաջ մղվելու այդ գործիքի միջոցով: Ավելին, հարց է առաջանում նաև՝ արդյո՞ք առաջիկայում Տեր-Պետրոսյանի հետ հանդիպելու ցանկություն կարտահայտեն նաև այլ ֆինանսա-տնտեսական միջազգային կառույցներ, որոնք մեծ հեղինակություն ունեն աշխարհում և նույնպես հանդիսանում են ոչ միայն զուտ տնտեսական գործառույթ իրականացնող օրգաններ, այլ նաև քաղաքական գործընթացներում պրակտիկ, գուցե ոչ բացահայտ, բայց անմիջական կիրառում ունեցող գործիքներ: Խոսքը, օրինակ, Արժույթի միջազգային հիմնադրամի կամ Համաշխարհային բանկի մասին է: Արդյո՞ք այդ ամենը կապ ունի Հայաստանում ավելի ու ավելի լայն թափ հավաքող նախընտրական իրողությունների հետ, թե պարզապես մեզ համար աննկատ թափ են հավաքում համաշխարհային տնտեսական ճգնաժամն ու դրա հետ կապված ռիսկերը Հայաստանում, որոնք հանրությունը չի նկատում ներքաղաքական և ներիշխանական գործընթացներով տարված լինելու պատճառով, բայց որոնք հանրությանը սպառնում են շատ ավելի լուրջ պետական մարտահրավերներով: Համենայնդեպս բավական հետաքրքրական հարցեր են առաջանում Տեր-Պետրոսյանի և ՎԶԵԲ պատվիրակության հանդիպումից:

Ըստ երևույթին Հայաստանի տնտեսա-քաղաքական կյանքում մոտ ապագայում կարող է զարգացումների մի նոր շերտ բացվել, կամ, համենայնդեպս, կա այդպիսի տրամադրություն և մտադրություն, ինչի առիթով փորձ է արվում համակողմանիորեն շոշափել դաշտը: Դա թերևս վկայում է նաև այն մասին, որ այդ շերտը ունենալու է շատ լուրջ առաքելություն, ինչի համար էլ միջազգային ֆինանսա-տնտեսական հեղինակավոր կառույցը ոչ թե բավարարվում է միայն իշխանության հետ ավանդական շփումներով, այլև փորձում է իրականությունն ամբողջական և առավել հանգամանալից պարզել՝ անմիջականորեն շփվելով նաև ընդդիմության հետ, այն էլ՝ առաջնորդի մակարդակով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում