Այսօր խորհրդարանական լսումներում քննարկվեցին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության լուրերը: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ այստեղ քաղաքական ենթատեքստ չկա: Նա ասաց, որ Գևորգ Դանիելյանը հազվագյուտ բարեկիրթ մարդ է ու պահանջված մասնագետ, և որևէ հիմք չկա՝ ասելու, թե իշխանությունը մաքուր էջից է սկսում, իսկ մաքուր էջը սկսվում է ընտրություններից: