Ավարտվեց Հայաստանի բարձրագույն խմբի 2011 թվականի ֆուտբոլի առաջնությունը: Հայաստանի բազմակի չեմպիոն «Փյունիկ»–ը չեմպիոնի կոչումը զիջեց առաջնության ավարտից դեռ 2 տուր առաջ առաջին տեղն ապահոված «Ուլիս»-ին:
«Ուլիս»-ը վաստակած 53 միավորով դարձավ չեմպիոն, իսկ 2-րդ տեղը գրաված «Փյունիկ»-ը, Կապանի «Գանձասար-ի հետ ունենալով հավասար` 46-ական միավոր, վերջինիս գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով: