Հազարավոր ամերիկացիներ փակել են իրենց բանկային հաշիվները և փոխանցել գումարները վարկային միություններին` բողոքելով բանկային համակարգի կառուցվածքից:
Синьхуа գործակալության հաղորդմամբ՝ Facebook սոցիալական կայքում այս միջոցառմանը միացել է 84 հազարից ավելի մարդ:
«Ես հոգնել եմ վճարների բարձրացումից և նրանից, որ ժամանակին չեմ կարողանում ստանալ իմ փողերը»,- ասել է «Բանկային փոխանցման օր» միջոցառման կազմակերպիչ Քրիսթեն Քրիսթիանը, ով եղել է Bank of America-ի հաճախորդը: