Մոսկվայի «Լոկոմոտիվ»-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ակումբի կազմը համալրել է ռուսական երկրորդ դիվիզիոնի լավագույն ռմբարկու Արթուր Սարկիսովը: Վերջինս 2010 թվականին «Լոկոմոտիվ-2»-ի կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 21 գոլի հեղինակ և հռչակվել երկրորդ դիվիզիոնի լավագույն հարձակվող: Անմիջապես պայմանագիրը կնքելուց հետո տված հարցազրուցում Արթուրը չթաքցրեց ուրախությունը: «Երբեք չեմ թաքցրել, որ երազում եմ հանդես գալ «Լոկոմոտիվ»-ի հիմնական թիմում: «Լոկոմոտիվ-2»-ի գլխավոր տնօրեն Իգոր Զելեպուկինը երկրորդ դիվիզիոնի մրցաշրջանի ավարտից հետո ինձ ասաց, որ ակումբը երաշխավորական նամակ է ուղարկել «Լոկոմոտիվի» ղեկավարությանը, որում նշված է եղել այն ֆուտբոլիստների անունները, որոնք կարող են հայտնվել առաջին թիմի մարզիչների ուշադրության կենտրոնում: Շուտով ինձ առաջարկեցին գնալ ակումբի գրասենյակ: Այնպես որ, եթե ասեմ, որ չէի սպասում այս հրավերին ստած կլինեմ, բայց դա ամենևին չի նշանակում, որ ուրախ չեմ»: Մարզումներին Սարկիսովը կմիանա դեկտեմբերի 21-ից, երբ թիմը վերադառնա արձակուրդից: Այդ ժամանակ էլ խաղացողն իր մարզաշապիկի համարը կընտրի։