ԱՄՆ–ը համոզված է, որ Իսրայելը պատրաստվում է ռազմական գործողություններ ձեռնարկել Իրանի դեմ:
Վաշինգտոնն ուշադրությամբ պետք է հետևի Իսրայելին: ԱՄՆ–ը չի բացառում, որ Երուսաղեմը դիմի ծայրահեղ միջոցների, որպեսզի վերացնի Իրանի կողմից միջուկային զենքի սպառնալիքները: Այս մասին հաղորդում է CCN–ը :
ԱՄՆ–ի հանրապետական կուսակցության անդամ Նյուտ Գինգրիչի կարծիքով, եթե հրեական պետությունը միջուկային զենքի սպառնալիքը զգա Իրանի կողմից, ապա Իսրայելի ռազմական գործողությունները ոչ մի ԱՄՆ նախագահ չի կարող կանխել :
Իրանի նախագահ Ահմադինեժադն էլ իր հերթին հայտնում է, որ իրանական ռազմական ուժը շատ հզոր է, և ոչ մեկը չի համարձակվի հարձակվել Իրանի վրա :
ԱՄՆ ռազմական ուժերն, այնուամենայնիվ, գտնում են, որ Իսրայելը տրամադրված է պատերազմի: