Հունաստանի Պորտո Կարաս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց թիմային առաջնության 3-րդ տուրը: Երկրորդ մրցապայքարում անընդմեջ գրանցվում է անցանկալի արդյունք. այս անգամ մեր տղաները ոչ-ոքի ավարտեցին պայքարը ոչ այդքան ահեղ մրցակցի` Անգլիայի հավաքականի դեմ պայքարում.
Հայաստան – Անգլիա` 2:2
Լևոն Արոնյան – Մայքլ Ադամս՝ ½:1/2
Սերգեյ Մովսիսյան – Նայջել Շորթ՝ ½:1/2
Վլադիմիր Հակոբյան – Գաուայն Ջոնս՝ 0:1
Գաբրիել Սարգսյան – Նիկոլաս Պերտ՝ 1:0