Saturday, 20 04 2024
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»

Վերջապես ժամանակն է աշխարհին ասելու, որ մենք ձեր պինգպոնգի կամ ֆուտբոլի գնդակը չենք (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հերթական թողարկման հյուրն է ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը

– Պարոն Ադամյան, վերջերս ՀԱԿ հանրահավաքում Դուք քննադատեցիք հայկական հեռուստասերիալները: Մամուլում անդրադարձ եղավ, որ Դուք էլ եք հայկական չորս սերիալում նկարահանվել: Դուք էլ նշեցիք, որ եթե այսօր որակով սերիալում նկարահանվելու առաջարկ լինի, պատրաստ եք այսօր էլ նկարահանվել: Սերիալի լավի ու վատի չափանիշը ո՞րն է:

– Աշխարհը հիմնված է լավ և վատ սկզբունքների վրա: Անշուշտ, սերիալում էլ կա լավի և վատի չափանիշ: Հարկ է նշել, որ սերիալները` «սապոնային օպերաները», ի սկզբանե ստեղծվել էին խոհանոցում կանանց ժամանակը մի քիչ թեթև անցկացնելու համար: Եվ հիմա բոլոր այն երկրները, որոնք զարգացման ճանապարհ ունեն անցնելու, դառնում են այդ «սապոնային օպերայի» զոհերը: Մենք այսօր դրա զոհն ենք: Իմ համոզմունքն այնպիսին է, որ մենք` որպես պետություն, դեռևս չենք կայացել և չենք կարողացել մեր տարածքը կազմակերպել այնպես, որ հպարտությամբ կարողանանք ասել` այլևս ունենք կառուցված պետություն, որը հստակ ձևավորում է իր մշակութային դաշտը, որում ներգրավված է արվեստն իր բոլոր ժանրատեսակներով: Հեռուստասերիալների այս գերիշխանությունը կարելի է համեմատել մի ժամանակ մեծ տարածում գտած լոտոների հետ, երբ մարդը չուներ հեռանկար և հույսը դնում էր պատահականությունների վրա: Եվ եթե այսօր սերիալարտադրությունում ունենանք մի փոքր հաջողված օրինաչափություն, կարելի է դա համարել բացառություն կամ պատահականություն: Լավ սերիալների պայմաններն են` լավը ստեղծում է լավ պատվիրատու, երբ դրա իրագործման համար կանչում է լավ կատարողներ, այսինքն` պրոֆեսիոնալ մարդկանց, ովքեր պատասխանատու են սցենարի, գեղարվեստական արտացոլման, նրա լիցքի, բովանդակության համար:

– Չորս սերիալները, որոնցում Դուք նկարահանվեցիք, չարդարացրի՞ն սպասելիքները:

– Իհարկե չարդարացրին: Ի գիտություն նրանց, ովքեր մտահոգ են իմ ստեղծագործական անցած ճանապարհի բովանդակային լիցքով, ուզում եմ հայտնել, որ ես, սերիալում նկարահանվելով, նպատակ եմ ունեցել ստանալ նորմալ ապրանք, բայց ելնելով այն իրավիճակից, թե ովքեր են պատվիրատուները, կատարողները, այնքան թերություններ կան, որ լավ ապրանք չես կարող ստանալ: Ես առանց կեղծելու եմ ասում, որ եթե լինի բովանդակալից, հետաքրքիր առաջարկ, անպայման նորից կզբաղվեմ:

– Իսկ արդյոք դաշտում այսօր տեսնո՞ւմ եք լավ սցենարիստի, ռեժիսորների, որ երբ Ձեզ առաջարկեն, միանգամից կհամաձայնեք:

– Ո՛չ, չկա, քանի որ ձեր նշած մասնագետներն առայժմ ձեռք չեն մեկնում սերիալներին: Դաշտում դեռ գործում են նրանք, ովքեր այս դաշտը փորձադաշտ են համարում: Սերիալները կարողացել են այնպես ներառել ամբողջ հեռուստատեսային և «կինոդաշտը», որ այստեղ լուրջ բան ակնկալել դժվար է, քանի որ պատվիրատուն անգրագետ է:

– Անցումային երկրներում նման անորակ սերիալները ինչի՞ կարող են հանգեցնել:

– Բնականաբար, ազդեցությունը թե՛ մատաղ սերնդի, թե՛ մեծահասակների վրա բացասական է: Եկեք չմոռանանք, որ մեծահասակ մարդը այս երկրում ապրում է պատրանքներով, տեսլականներով, հեռանկարներով և ապրում է բոլոր այն դաշտերում, որ սփռում են իր վրա հեռուստատեսությունը, մամուլը, արվեստը: Իսկ հիմա բոլոր սերիալներում գործող բոլոր կերպարներն իրար վրա մուննաթ են գալիս, և արդյունքում ստեղծվում է մուննաթի հսկայական մի դաշտ, իսկ սերը այդ ամենում շատ քիչ է…

– Եվ այդ մուննաթը մեր իրական կյանք է տեղափոխվում…

– Իհարկե, ինչպես կարող է չտեղափոխվել, եթե դու ամեն օր քո կողքին տեսնես քառակուսի իր, որը բացի այն, որ խոսում է, ցուցադրում է, անդադար քո կողքին է և անդադար մուննաթ է գալիս: Բնականաբար, այդ մուննաթի ինչ-որ մի չափ կփոխանցվի քեզ:

– Առհասարակ սա ծրագրվա՞ծ քաղաքականություն է, թե՞ պարզապես դաշտը կանոնակարգված չէ:

– Ես մի քիչ կզգուշանայի ասել` ծրագրված է, պարզապես այն մարդիկ, ովքեր սերիալային արտադրություն են ստեղծում, դժվար թե կարողանան ծրագրեր կազմել: Այստեղ ավելի շուտ գործում է իրավիճակային պահը, այսինքն` կա հնարավորություն, որ այդ գումարը մի քանի անգամ ավել ետ կստանան: Սա ընդամենը դառնում է արագացված երշիկային սպեկուլյատիվ վիճակ, այսինքն` էժան առնեմ, թանկ վաճառեմ: Միակ մղիչը, միակ հանգամանքը, որը տանում է առաջ սերիալարտադրությունը, արագ եկամուտներ ստանալու սկզբունքն է, իսկ թե ով գրի, ինչպես գրի, կարևոր չէ:

– Կարող ենք ասել` հասարակության մեծ տոկոսն է սերիալ դիտում, եթե հաշվի առնենք, թե վերջին շրջանում սերիալի դերասանուհու կյանքի դրվագը ինչ քննարկման առարկա դարձավ: Ինչո՞վ եք դուք սա պայմանավորում:

– Ես սա պայմանավորում եմ հասարակության շեղվածությամբ, ծուռ հայելու առկայությամբ: Անկեղծ ասած` ես ոչ էլ ուզում եմ այդ մասին խոսել, որովհետև սա այնքան անհասկանալի վիճակ է ստեղծում և պատրանք, որ իբր մենք Դուբայ, Միացյալ Նահանգներ ենք: Ոչ, սիրելիներս, դուք ոչ Դուբայ, ոչ Միացյալ Նահանգներ եք, ոչ պոռնոարտադրություն, ոչ նորմալ սերիալարտադրություն ունեք: Այսօր, ցավոք սրտի, վտանգված է նորմալ կինոն, խարխափում է իր դժվար վիճակի մեջ թատրոնը, նկարիչները փակված իրենց տներում նկարում են, մշակութային գործիչները դարձել են առանձին գործիչներ, այս ի՞նչ դաշտի մասին է խոսակցությունը և այս ի՞նչ աղջկա մասին է գնում այս հիմար բամբասանքների մակարդակի անհասկանալի քաշքշոցը: Ինձ հետաքրքիր չեն ոչ այդ աղջիկը, ոչ այդ նկարները, ոչ այն մարդիկ, ովքեր մտահոգված են այդ աղջկա ճակատագրով:

– Պարոն Ադամյան, այնուամենայնիվ, ինչպե՞ս եք պատկերացնում դաշտի կարգավորումը:

– Այսօր մենք կանգնած ենք այն իրողության առաջ, որ մեր իշխանությունը, ցավոք սրտի, չի համապատասխանում և չունի այն պրոֆեսիոնալ մոտեցումները, որոնք թույլ կտային այս տարիների ընթացքում մեզ մատուցել մի երկիր, որից մենք գոհ կլինեիք և չէինք դժգոհի:

– Այսինքն` հեռուստատեսությունը մեր իրականությո՞ւնն է:

– Սա վերկառույց է, եթե մենք չունենանք բազիս, իրականություն ասվածի դրսևորումները կարող են լինել ցանկացած տիպի: Այսինքն` եթե բազիսը խարխլված է, մենք կունենանք ծուռ հայելի, բայց ես հեռու եմ այն մտքից, որ հայ ժողովուրդը կարող է իր համար վերապահել նման իրականություն: Ես համոզված եմ` այս ժողովուրդը ի զորու է ծնել դեռևս հանճարներ հազար տարին մեկ:

– Սա արվեստագետի լավատեսությո՞ւն է:

– Ո՛չ, սա արվեստագետի լավատեսություն չէ: Այստեղ խոսքը գենետիկ դաշտի մասին է: Ցանկացած գենետիկ պատկանելություն ունեցող ժողովուրդ ծնում է ժամանակ առ ժամանակ հանճար, փոքր սահմաններում` տաղանդ, ավելի կարճ ժամանակահատվածում` շնորհալի մարդիկ, ինչ-որ ժամանակահատվածում` մարդիկ, ովքեր ինչ-որ տվյալներ ունեն: Իսկ հիմա մենք ունենք մի հասարակություն, որը հեշտությամբ շռայլում է հանճար, տաղանդ, շնորհքով, անշնորհք, տգետ, գիտուն, անգրագետ, իսկ սա խոսում է այն մասին, որ հասարակությունը ձևավորված չէ:

– Էլի՞ քսան տարի է հարկավոր:

– Չէ, մենք այդքան ժամանակ չունենք, այլապես ես և դուք օդակայանում և երկաթուղակայանում լույսը կարող ենք վերջինը անջատել և հեռանալ: Քիչ է այն ժամանակը, որը կարող է օգտակար լինել մեզ խելքներս գլուխներս հավաքելու և վերջապես աշխարհին ասելու, որ մենք ձեր պինգպոնգի կամ ֆուտբոլի գնդակը չենք և թույլ չենք տա մեզ տշեք այս կողմ, այն կողմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում