Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Մայոր Նազարեթյանը զորամասը գոմ էր դարձրել, զինվորին էլ` անասնապահ

Հայտնի չէ, թե 32-ամյա Գոռ Նազարեթյանը երբվանից է հետաքրքրություն դրսևորում անասունների նկատմամբ, բայց պարզվում է՝ ԶՈւ Սևանի զորամասերից մեկում ծառայության անցնելուց հետո Գոռը սկսել է հետաքրքիրը օգտակարի հետ համատեղել. սեփական նախաձեռնությամբ զինվորների համար «այլընտրանքային»` անասնապահական ծառայություն է կազմակերպել:

Ծառայելով ՀՀ ՊՆ Սևանի զորամասերից մեկում որպես 2-րդ ռադիոլոկացիոն հանգույցի հրամանատար, կոչումով մայոր, հանդիսանալով պետ, Գոռ Նազարեթյանը խախտել է ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի կանոնները. իր անձի թվացյալ առավելությունը զինծառայողներին ցուցադրելու և իր անձի շուրջ վախի մթնոլորտ ձևավորելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, կատարել է իշխանազանցություն. 2011թ. հունիսի 14-ին, ժամը 16:00-ի սահմաններում, իր աշխատասենյակում ծառայողական պարտականությունների մեջ թերանալու կապակցությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ է տվել նույն հանգույցի ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Գրիգոր Գևորգյանի, Հայկ Շտոյանի և Սարգիս Սողոմոնյանի հասցեին` միաժամանակ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել նրանց, որի հետևանքով վերջիններս ստացել են առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք, և խախտվել է զինվորական ծառայության կրման սահմանված կարգը` առաջացնելով էական վնաս:

Բացի դա, ըստ գործի նյութերի` Գ. Նազարեթյանը եկամուտ ստանալու շահադիտական դրդումներից ելնելով` չարաշահել է պաշտոնական դիրքը և 2-րդ ՌԼ հանգույցի կաթսայատան և բաղնիքին կից որպես գոմ հարմարեցված շինության մեջ նույն հանգույցի կաթսայատան բանվոր-ծառայող Ժիրայր Խաչատրյանի միջոցով և ժամկետային զինծառայող Գևորգ Սարուխանյանի օժանդակությամբ պահել է 8 հատ խոզեր և 5 հատ հորթեր` էական վնաս հասցնելով ծառայության կրման սահմանված կարգին: Գոռ Նազարեթյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր.-ի 375-րդ հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել 500.000 դրամի չափով գրավը:

Գոռ Նազարեթյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն: Դատարանում նշել է, որ միջադեպի օրը ենթասպա Հարություն Վարդանյանը զեկուցել է իրեն, որ շարքայիններ Գրիգոր Գևորգյանը, Հայկ Շտոյանը, Սարգիս Սողոմոնյանը և Ա.Ալեքսանյանը չեն կատարում իրենց հանձնարարված ինժեներական աշխատանքը: Ինքը նշված ժամկետային զինծառայողներին կանչել է աշխատասենյակ, որտեղ էլ նույն զորամասի կապի պետ, մայոր Ստեփան Համբարձումյանի և 2-րդ ՌԼՀ-ի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հայկ Ալեքսանյանի ներկայությամբ, հանձնարարված աշխատանքը չկատարելու կապակցությամբ նախատել է շարքայիններ Գրիգոր Գևորգյանին, Հայկ Շտոյանին, Սարգիս Սողոմոնյանին, զայրացել նրանց վրա, ոտքով հրել Սարգիս Սողոմոնյանի ոտքը, ապտակել նրան, ապա մոտենալով Հայկ Շտոյանին, ոտքով հարվածել է նրա ոտքին, հետո աջ ձեռքով հարվածել է Գրիգոր Գևորգյանի ծնոտին, քաշել նրա ականջից, վիրավորական արտահայտություններ է արել նրանց հասցեին: Դրանից հետո նրանց ուղարկել է ենթասպա Վարդանյանի մոտ և հանձնարարել` կատարել առաջադրված աշխատանքները:

Մայոր Գ.Նազարեթյանը խոստովանել է, որ 2011թ. մարտ ամսից զորամասի տարածքում գտնվող գոմում, բանվոր-ծառայող Ժիրայր Խաչատրյանը զորամասի տարածքում պահել է 1 հատ մայր խոզ, 7 խոճկորներ, իսկ 3 ամիս անց` նաև 5 հորթեր: Նշված անասունները գնել է ինքը, և Ժիրայր Խաչատրյանը դրանք պահել է իր հանձնարարությամբ` դրանց դիմաց վարձատրվելու պայմանով, ազատ ժամերին էլ ինքն է տիրություն արել անասուններին: Մայորը, փաստորեն, թաքցրել է, որ իրեն ենթակա մի զինվոր էլ է զբաղվել անասնախնամքով:
Դատարանը մայորի հանցանքն ապացուցված էր համարել` լսելով նաև տուժողներին և գործում եղած մյուս ապացույցները: Տուժողները նշել էին, որ իրենք կատարել են հանձնարարված ինժեներական աշխատանքները, և այդ ընթացքում է Վարդանյանն ասել` ներկայանան Գոռ Նազարեթյանին:

Տուժողներից 2-րդը՝ ՌԼՀ-ի կառավարման ջոկի հեռախոսավար, շարքային Գրիգոր Գևորգյանն իր ցուցմունքում նշել է, որ Գ.Նազարեթյանի աշխատասենյակում, որտեղ վերջինիցս բացի, եղել են նաև կապիտան Հ.Ալեքսանյանը և մայորի կոչումով 1 սպա, Գ.Նազարեթյանը աշխատանքներ կատարելիս թերանալու պատճառաբանությամբ սեռական բնույթի հայհոյանքների է տվել իր, Հայկի և Սարգիսի հասցեին և ծեծի ենթարկել իրենց` առանց պատասխանի սպասելու: Մի քանի անգամ ոտքով հարվածել է իր ոտքերին, բռունցքով հարվածել է ծնոտին և մի քանի անգամ ապտակել դեմքին: Դրանից հետո պահանջել է` գնան և շարունակեն գործը: Տուժողները նաև հաստատել են, որ Նազարեթյանը զորամասի տարածքում 13 գլուխ անասուն է պահում և ճաշարանի սննդամթերքի թափոններով կերակրում: Նույնը պատմել է նաև տուժող, ՌԼՀ-ի օպերատոր, շարքային Սարգիս Սողոմոնյանը: Նրա խոսքով` Գ.Նազարեթյանը մեկ անգամ ձեռքով ապտակել է իր դեմքին և ոտքով հարվածել ոտքին: Նշել է, որ մայորի անասունները զորամասի տարածքի խոտն են կերել ու ճաշարանի մնացուկները, իսկ անասուն խնամողների մեջ նաև շարքային Գևորգ Սարուխանյանն է եղել: Հաջորդ տուժողը` Հայկ Շտոյանը ևս հաստատել է իր բախտակիցների ցուցմունքները և նշել, որ սեռական բնույթի հայհոյանքներից բացի, ոտքի մի հարված էլ ինքն է Նազարեթյանից ստացել: Տուժողները քաղհայց չեն ներկայացրել:

Որպես վկա ներգրավված, զորամասի 2-րդ ՌԼՀ-ի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, կապիտան Հայկ Ալեքսանյանը և զորամասի կապի պետ, մայոր Ստեփան Համբարձումյանը իրենց ցուցմունքներում նշել են, որ թեև գտնվել են Գոռ Նազարեթյանի աշխատասենյակում, սակայն ինչ-որ գործերով են զբաղված եղել ու չեն նկատել, որ նա ծեծում ու հայհոյում է զինծառայողներին: Վկա, կաթսայատան բանվոր-ծառայող Ժիրայր Խաչատրյանն էլ նշել է, որ նշված անասունների խնամքով զբաղվել է վաղ առավոտյան և երեկոյան, անասունների խնամքը չի խանգարել ծառայությանը: Եղել են դեպքեր, երբ անասուններին խնամելու գործին իրեն օգնել են ժամկետային զինծառայողները, սակայն նա իր ցուցմունքում չի նշել մայորի մատնանշած վարձատրության մասին: Ստացվում է` նրան և զինծառայողներին անվճար են աշխատեցրել: Վկա, վարորդ-էլեկտրիկ, շարքային Գևորգ Սարուխանյանը ևս 7 զինծառայողների հետ ներգրավված է եղել ինժեներական աշխատանքներին, սակայն մայորը նրան չի ծեծել, գուցե նրա համար, որ իր անասուններն է պահել, դատարանում էլ նշել է, թե իր կամքով է դա արել: Ի դեպ, ըստ փորձագետի եզրակացությունների` տուժողներից Սարգիս Սողոմոնյանը ստացել է վնասվածք` աջ սրունքի շրջանի արյունազեղման ձևով, որը հասցվել է բութ, կոշտ առարկայով: Գրիգոր Գևորգյանի վնասվածքը` դեմքի շրջանի արյունազեղման ձևով, հասցվել է բութ, կոշտ առարկայով, իսկ Հայկ Շտոյանի վնասվածքը` աջ ազդրի շրջանի արյունազեղման ձևով է եղել, հասցվել է բութ, կոշտ առարկայով, հնարավոր է՝ նշված ժամկետում և նկարագրված հանգամանքներում, որոնք առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չեն պարունակում:

Թերևս արժե հիշատակել ամբաստանյալի անձը բնութագրող հանգամանքները, որոնք էլ դատարանը հաշվի է առել պատիժ նշանակելիս. մասնավորապես, զորամասը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը նրան բնութագրել է դրականորեն: ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գրության համաձայն` Նազարեթյանը իրեն դրսևորել է որպես բարեկիրթ և գրագետ սպա, բարեխիղճ է, իր առջև դրված խնդիրները կատարում է ժամանակին, որակով և միջնորդել է Գ.Նազարեթյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չկիրառել, թողնել զորամասի հրամանատարության հսկողության տակ: Գ.Նազարեթյանը վատառողջ է, տառապում է շաքարային դիաբեդ հիվանությամբ, տուժողները հաշտվել են նրա հետ և խնդրել են նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակել: Գոռ Նազարեթյանին 2010թ. ՀՀ ՊՆ-ը պարգևատրել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի մեդալով, 2006-2011թթ. պարգևատրել է պատվոգրով, շնորհակալագրով և դրամական պարգևով:

Պարգևատրվել է նաև «Հայաստանի Երկրապահ» հուշամեդալով և այլն: Բացի դա, դատարանը հաշվի է առել այն, որ ամբաստանյալի խնամքին է նաև 14 տարին չլրացած 2 երեխա, նախկինում դատված չի եղել, զղջացել է կատարած արարքի համար: Իսկ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք դատարանը չի տեսել և Գ.Նազարեթյանին մեղավոր է ճանաչել իշխանազանցության համար (375-րդ հոդվածի 1-ին մասով), դատապարտել 2 տարվա ազատազրկման, որին հաշվեկցել է կալանքի տակ գտնվելու 6 օրը և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում 1 տարի 11 ամիս 24 օր, որը պայմանականորեն չպետք է կիրառվի` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով: Դատելով վերաքննիչ բողոք չբերելու հանգամանքից, ամբաստանյալը գոհ է մնացել դատավճռից, իսկ ահա մեղադրողը` ոչ, և վերաքննիչ բողոք է ներկայացրել երկրորդ ատյան` պահանջելով բեկանել և փոփոխել պատժի մասով առաջին ատյանի դատարանի դատավճիռը և վերացնել պատժի պայմանականորեն չկիրառումը: Այսինքն` պահանջում է ազատազրկման ձևով պատիժ:

Հ.Գ.-1. Նախ նկատենք, որ մեղադրողն էլ, կարծես թե, աչք է փակել ամբաստանյալի արածների վրա. ինչու մեղադրանք չի առաջադրել նրան` նաև զինծառայողներին վիրավորանք հասցնելու փաստով, և ինչու որպես մեղադրյալ չի ներգրավել նաև զորամասի հրամանատարությանը, որոնց արարքներում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի՝ հանցակազմի առկայության կասկած կա: Նրանց քթի տակ մայորը անասուն է պահել, մեծացրել, արածեցրել, նրանք չե՞ն տեսել: Զինվորները ծառայությունը, հանգիստը թողած` նախրապանություն են արել, հրամանատարությունը չի՞ տեսել: Չէ՞ որ դա զորամաս է, ոչ թե գոմ կամ արոտավայր: Եթե չեն տեսել կամ չեն ցանկացել տեսնել, ուրեմն պետք է անփութության համար դատվեն, կամ` իշխանազանցության, քանի որ լռությունը հավանաբար համատեղ շահերից է բխել` բիզնես-ֆերմերային գործունեություն, աշխատուժը, միջոցները` ձրի, օգուտն էլ` կիսովի: Առաջին ատյանի դատարանն էլ, բնականաբար, չի անդրադարձել այդ խնդրին` պարզելու, թե Նազարեթյանը անասունների համար գույքահարկ վճարե՞լ է տեղական բյուջե, թե ոչ, եթե եկամուտ է ունեցել, հարկային պարտավորությունները կատարե՞լ է, թե՞ խուսափել, և, ի վերջո, ինչո՞ւ է զինվորին ներգրավել «այլընտրանքային ծառայության»` անասնապահության մեջ:

Հ.Գ. – 2. Ո՞վ է տեսել` բարձրագույն կրթությամբ սպա, որը զորամասում զբաղվում է անասնապահությամբ… «Անբասիր սպա», որը, սակայն, հայհոյանքով է խոսում զինվորների հետ: Քանի՞ լումա արժեն այն բարձրագույն պարգևներն ու շնորհակալագրերը, որոնց արհեստականությունն ակնհայտ է դառնում թեկուզ մեկ դեպքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում