Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում՝ «Հայկական քաղաքական կուսակցությունների մոտեցումները ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ։ Ուսումնասիրությունները անց են կացվել այս տարվա հուլիսին: ՌԱՀՀԿ ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը նշեց, որ ուսումնասիրությունները ներկայացնում են Հայաստանի տարբեր կուսակցությունների տեսակետները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ: Նմանատիպ ուսումնասիրություններ անցկացվել են Ադրբեջանում՝ ներկայացնելով Ադրբեջանի կուսակցությունների դիրքորոշումը: