Այսօր` նոյեմբերի 5-ին, մեկնարկում է Փարիզի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը, հիշեցնենք, օլիմպիական վարկանիշային է:
Աշխարհի առաջնությունում մեր հավաքականը կներկայացնեն` Իզաբելլա Յայլյանը (53 կգ), Մելինե Դալուզյանը (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանը և Նաիրա Հարությունյանը (75+ կգ), Վանիկ Ավետիսյանը և Սամվել Գրիգորյանը (69 կգ), Առաքել Միրզոյանը և Տիգրան Մարտիրոսյանը (77 կգ) և գերծանր քաշայիններ Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը:
Հայաստանի պատվիրակությունը Փարիզում կգլխավորի Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը: