Բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանը նշել է, որ ցանկանում է բռնցքամարտի պատմության մեջ դառնալ առաջինը:
«Օսկար դե Լա Հոյան այս պահին ունի 10 չեմպիոնական գոտի, ես`8: Սակայն ես ցանկանում եմ նվաճել ևս 3 գոտի և բռնցքամարտի պատմության մեջ դառնալ առաջինը: Ես ցանկանում եմ, որ մարզական կարիերայիս ավարտից հետո մարդիկ ինձ հիշեն»,- նշել է Դարչինյանը: