ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է, որպեսզի Եգիպտոսում ազատ ժողովրդավարական ընտրություններում հաղթանակ տանի «Մուսուլման եղբայրներ» կուսակցությունը: Այս մասին France Presse գործակալությանը հայտնել է Մերձավոր Արևելքի հետ բանակցություններում ԱՄՆ հատուկ համակարգող Ուիլյամ Թեյլորը:
Նա հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում ընտրված կուսակցությունները կգնահատվեն այն տեսանկյունից, թե «ինչ են նրանք անում, և ոչ թե ինչպես են կոչվում:
Թեյլորն ավելացրել է, որ Կահիրե իր վերջին այցի ընթացքում թեև չի հանդիպել «եղբայրության» առաջնորդների հետ, սակայն չի բացառում, որ հնարավորության դեպքում դեմ չէր լինի այդ հանդիպմանը: