Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Գործում են իրար դեմ և հօգուտ Սերժ Սարգսյանի

Հայաստանի ներիշխանական զարգացումները հարցեր են առաջացնում նաև քաղաքական դաշտի, այսպես ասած, մյուս ճամբարի՝ ընդդիմության մեջ հնարավոր գործընթացների մասին: Այսինքն` երբ իշխանական համակարգում Սերժ Սարգսյանը լուծում է գրեթե բոլոր խնդրահարույց հարցերն ու իր ճանապարհը հարթում դեպի ընտրական փուլ, դրան ինչպե՞ս պետք է արձագանքի քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածը:

Այստեղ, ինչպես հայտնի է, գերիշխող դիրքում Հայ ազգային կոնգրեսն է, նրան հաջորդում է «Ժառանգությունը», կա նաև Դաշնակցությունը, որի ընդդիմադիր լինելու հանգամանքը առ այսօր մնում է հարաբերական, քանի որ կուսակցությունն ակնհայտորեն խուսափում է Սերժ Սարգսյանի հետ, այսպես ասած, բաց ճակատամարտի դուրս գալ: Դա, անշուշտ, ունի իր պատճառները, որոնցից գլխավորն այն է, որ ՀՅԴ լիդերների զգալի մասը ներկայումս զբաղված է շահավետ բիզնեսներով, որոնք քվոտավորվում են իշխանության որոշմամբ: Բնական է, որ նրանք փորձելու են ամեն կերպ խուսափել Սարգսյանի դեմ ուղղակի առճակատումից, որքան էլ դա լինի ընդամենը քաղաքական առճակատում:

Միևնույն է, անգամ այդ պարագայում ՀՅԴ-ն ամեն ինչ անելու է, այսպես ասած, ընդհանրական ընդդիմություն լինելու համար` պահանջելով արտգործնախարարի կամ վարչապետի հրաժարականները, իսկ Սերժ Սարգսյանին հերթը հասնելու դեպքում ընդամենը հայտարարելով, որ իրենք ամբողջական իշխանափոխության կողմնակից են: Եվ եթե Սերժ Սարգսյանին անգամ դա էլ դուր չգա, ՀՅԴ մի շարք լիդերներ կսկսեն հայտարարել, որ իրենք համամոլորակային իշխանափոխության կողմնակից են, միայն թե իրենց քաղաքական դիրքորոշումը չհստակվի և չառարկայանա իշխանափոխության խնդրի մասով: Բայց նաև ակնհայտ է, որ Դաշնակցությունն իշխանական կուսակցություն չէ դասական իմաստով` հատկապես, որ այդ կուսակցությունն ունի մի էական առավելություն Հայաստանի գրեթե բոլոր քաղաքական ուժերի հանդեպ: Այն իր յուրահատուկ կառուցվածքի շնորհիվ բավական ներքին ժողովրդավարություն ունեցող կուսակցություն է, որտեղ լիդերները, այդուհանդերձ, չեն կարող հաշվի չառնել իրենց այլ գործընկերների և շարքերի պահանջները: Եվ այդ իմաստով ՀՅԴ-ն, անշուշտ, պահպանում է ընդդիմադիր զգալի պոտենցիալ` այդպիսով պահպանելով իր տեղը նաև ընդդիմադիր ընտրազանգվածի հանդեպ:
Ընդդիմադիր ընտրազանգվածի առաջ տեղ ունեցողներից կարելի է նշել նաև «Նոր ժամանակներ» կուսակցությանը՝ Արամ Կարապետյանի առաջնորդությամբ: Տեղ ունեցողներ էլի կան, սակայն նրանց անունները տալը թերևս ավելորդ է, քանի որ էական քաղաքական կշիռ այդ ուժերն ու անհատները թերևս չունեն և չեն կարող ունենալ, եթե միայն իշխանությունը չփորձի նրանց մի մասին հանել «քաղաքական դամբարաններից» և նորից նետել դաշտ՝ ընդդիմադիր դաշտում ջուր պղտորելու համար:

Իսկ ի՞նչ մարտահրավերի առջև են կանգնած ընդդիմադիր դաշտում գործող այդ հիմնական սուբյեկտները: Ինչպե՞ս պետք է նրանք արձագանքեն այն ամենին, ինչ տեղի է ունենում իշխանության դաշտում, ուր կարծես թե ձևավորվում է հստակ բուրգ` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Պարզապես դիտել՝ չխանգարելով, և սպասել` մինչ այն կձևավորվի, և փորձել տարատեսակ առևտրի մեջ մտնել այդ բուրգի հետ, կամ բուրգի ձևավորումն ընկալել իբրև միասնական մարտահրավեր ընդդիմադիր կամ, այսպես ասած, «մնացյալ քաղաքական դաշտին», ու ձեռնամուխ լինել իշխանությանը համարժեք պատասխան տալուն:

Համարժեք պատասխանն, իհարկե, կարող է լինել միայն գործողությունների համատեղ ծրագրի քննարկումը: Բանն այն է, որ առանձին-առանձին, ներկայիս ընդդիմադիր ուժերից թերևս որևէ մեկն այսօր ի վիճակի չէ համարժեք պատասխան տալ իշխանության մոբիլիզացիային: Նույնիսկ Հայ ազգային կոնգրեսը կարծես թե ի զորու չէ լուծել այդ խնդիրը, և ինչ-որ առումով Կոնգրեսը ինքն էլ դա ընդունում է` հայտարարելով խորհրդարանական հերթական ընտրություններին պատրաստ լինելու մասին և փորձելով բացատրել, թե ինչի համար են պետք մանդատները: Սակայն կարծես ակնհայտ է նաև, որ այդ ուժերը ի զորու չեն միասնական եզրակացության հանգել որևէ համատեղ ծրագրի շուրջ:

Խոսքն անգամ միավորման մասին էլ չէ, այլ որևէ մեկ հարց թիրախ ընտրելու և այդ հարցի շուրջ իշխանությանը միասնական, համատեղ պահանջներ ներկայացնելու մասին: Կարո՞ղ են արդյոք Կոնգրեսը, «Ժառանգությունը», Դաշնակցությունն ու «Նոր ժամանակները», որոնք, այսպես ասած, ընդդիմադիր աթոռի չորս հավասար ոտքերն են, գոնե մեկ հարցում գալ հավասար վիճակի և իսկապես ամուր հենարան հանդիսանալ ընդդիմադիր ընտրազանգվածի համար:

Առայժմ այդ ուժերը միմյանց հանդեպ գրեթե նույնքան անզիջում դիրքերի վրա են, որքան իշխանության հանդեպ: Որքան իշխանությանն են մեղադրում կամ քննադատում, գրեթե նույնքան իրար են մեղադրում և քննադատում ապակառուցողական դիրքորոշման համար, դրանով պատճառաբանելով միասնականության հեռանկարի բացակայությունը: Սա, իհարկե, գրեթե իդեալական վիճակ է Սերժ Սարգսյանի համար: Եթե իշխանական ճամբարում արգելքները հաղթահարելու համար նրանից թերևս ջանք էր պահանջվում, ապա ընդդիմադիր հատվածում նրա փոխարեն աշխատում են հենց իրենք՝ ընդդիմադիրները կամ` այսպես կոչված ընդդիմադիրները: Ու այստեղ արդեն, մեծ հաշվով, կարևոր էլ չէ, թե նրանցից ովքեր են իրենք իրենց աշխատում, և ում է աշխատացնում հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Գլխավորը, դժբախտաբար, այն է, որ բոլորն առայժմ աշխատում են իրար դեմ և հօգուտ Սերժ Սարգսյանի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում