ԱՄՆ Թեքսաս նահանգում Աբիլինի քրիստոնեական համալսարանի ուսանողներին տեղափոխող ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի պատճառով ավտոբուսը շրջվել է մայրուղու վրա:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, վթարի հետևանքով 19-ամյա մի ուսանողուհի տեղում մահացել է, մյուս 15 ուղևորները ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ: Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է: