Հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված ամեն ինչ պարզ է` թուրքական կողմը կա՛մ պետք է վավերացնի արձանագրությունները, կա՛մ հայտարարի դրանք չվավերացնելու մասին: Այս մասին այսօր ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Ցանկացած ձևակերպում լուռ անձայն դիվանագիտության մասին պարզապես խոսքեր են, որով փորձ է արվում պատրանք ստեղծել միջազգային հանրության համար, թե Հայաստանի և Թուրքիայի միջև ինչ-որ գործընթացներ ընթանում են: Բնականաբար, նման գործընթացներ չկան»,- ասաց Գ. Մինասյանը