Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

«Չղջիկների» հրամանատարներից մեկը մեղավոր է ճանաչվել «բանդայի» գործով

Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից «Առաջին լրատվական»–ին հայտնում են, որ դատարանը հիմնավորված է համարել զինված բանդա ձևավորելու և մի քանի հարձակումներ նախապատրաստելու համար Գ. Մաթևոսյանին, Ռ. Մատումյանին, Ա. Ղուկասյանին, Վ. Կարապետյանին, Ա. Ոսկանյանին և Գ. Գրիգորյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:

Ըստ հիմնավոր ապացույցների՝ Գագիկ Մաթևոսյանը, 2006թ. կեսերից սկսած, ձեռնամուխ է եղել քաղաքացիների, պաշտոնատար անձանց և կազմակերպությունների վրա հարձակվելու և այլ հանցագործություններ կատարելու նպատակով կազմակերպված կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, ստեղծելուն: Գ. Մաթևոսյանը, հանդիսանալով «Չղջիկներ» հատուկ նշանակության ստորաբաժանման հրամանատարներից մեկը, օգտագործելով դիվերսիոն և հետախուզական գործունեության հմտությունները, որոնք ձեռք է բերել Հայաստանի սահմանամերձ շրջանների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանությանն ուղղված մարտական գործողությունների ընթացքում, բանդայի կազմում հավաքագրել է քիմիայի, տեխնիկայի և էլեկտրոնիկայի բնագավառների գիտելիքներով օժտված մարդկանց՝ Արտակ Ղուկասյանին, պատերազմի մասնակից, ՀՀ ՊՆ հատուկ նշանակության ստորաբաժանման նախկին սպա Վազգեն Կարապետյանին, ինչպես նաև` իր մարտական ընկերներ Արայիկ Ոսկանյանին և Գրիգոր Գրիգորյանին։

Դատաքննությամբ պարզվել է նաև, որ Գ. Մաթևոսյանը այլ անձանց պատվերով ծրագրել է ծանր և առանձնապես ծանր հանցագործություններ, մշակել է դրանց իրագործման պլաններ և բանդայի անդամների ներգրավմամբ իրականացրել անհրաժեշտ նախապատրաստական գործողություններ ու միջոցառումներ, բանդայի անդամների միջև կատարել է դերաբաշխում` որոշելով նրանցից յուրաքանչյուրի դերակատարումն ու մասնակցությունը:

Բանդայի կազմում ընդգրկված անձինք մասնակցել են հանցագործություններ կատարելուն ուղղված գործողություններին, անձամբ ձեռք են բերել կամ պատրաստել են կոնկրետ հանցագործությունների կատարման համար անհրաժեշտ պարագաներ, ապօրինի կերպով իրենց մոտ պահել և կրել են հրազեն ու ռազմամթերք:

Ըստ այդմ, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2011թ. հոկտեմբերի 14-ի դատավճռով.

Գագիկ Մաթևոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով` ողջ գույքի բռնագրավմամբ:

Ռաֆայել Մասումյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով և 329-րդ հոդվածի 1-ին մասով ու դատապարտել ազատազրկման՝ 14 տարի ժամկետով:

Ռ. Մասումյանի նկատմամբ կիրառվել է ՀՀ Ազգային ժողովի` 2011թ. մայիսի 26-ի որոշման 8-րդ կետի 4-րդ ենթակետը և պատժաչափի չկրած մասը կրճատվել է մեկ քառորդով:

Արտակ Ղուկասյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և վերջնական պատիժ սահմանել ազատազրկում՝ 10 տարի 9 ամիս ժամկետով:

Վազգեն Կարապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 12 տարի ժամկետով:

Արայիկ Ոսկանյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով, 34-305-րդ հոդվածով, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 8-րդ կետերով, 34-185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 236-րդ հոդվածի 3-րդ մասով, 275-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և դատապարտվել ազատազրկման՝ 11 տարի ժամկետով:

Գրիգոր Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի ժամկետով:

Դատավճիռը կարող է բողոքարկվել մեկամսյա ժամկետում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում