ԱՄՆ-ի նախագահի թեկնածու հանրապետական Գերման Քեյնին սեքսուալ բռնությունների մեջ մեղադրող երկու կանանցից մեկը հրաժարվել է քննարկել ֆինանսական փոխհատուցման թեման: Այս մասին, BBC-ի հաղորդմամբ, հայտարարել է կնոջ`Ջոել Բեննետի դատապաշտպանը:
1990-ականներին երկու կին Քեյնին մեղադրել են վատ պահելաձևի մեջ: Այն ժամանակ նա գլխավորում էր Ռեստավրատորների ազգային ասոցիացիան:
Ասոցիացիայում հաստատել են, որ հաճախորդուհին, իրոք, բողոքել է, սակայն այնուհետև համաձայնել է գործը ոստիկանությանը չփոխանցել՝ գումարային փոխհատուցում ստանալով: