ԱՄՆ-ը գոհ է երդվյալ ատենակալների որոշումից, որը կայացվել էր ռուս Վիկտոր Բուտի գործի առնչությամբ: Նրան մեղավոր են ճանաչել: Այս մասին, Газета.Ru-ի հաղորդմամբ, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:
«Մենք շատ դժվարությունների միջով ենք անցել՝ նրան ԱՄՆ-ի դատարան բերելու համար: ԱՄՆ-ի դատական համակարգը հաստատել է մեր կասկածները նրա մեղավոր լինելու մասին: Բուտը մեղավոր է ճանաչվել զենք վաճառելու համար այնպիսի մարդկանց և խմբերի, որոնք այդ զենքը օգտագործելու էին ամերիկացիների դեմ: Այսպիսով՝ մենք բավարարված ենք դատարանի որոշումով»,- ասել է Նուլանդը:
Վիկտոր Բուտին սպառնում է 25 տարուց մինչև ցմահ բանտարկություն: Դատավճիռը կկայացվի 2012 թ. փետրվարի 8-ին: